Ներքին 5 ամիս առաջ - 15:54 22-06-2026

«Թիմը» մի շարք անվտանգության աուդիտներ է անցել և չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք. Արթուր Պապյան

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը գրել է.

Մեր https://MediaScoper.app գործիքը հենց նոր գրանցել է մեդիա ակտիվության կտրուկ աճ և սուր բևեռացված նարատիվների շահարկում՝ կապված Telecom Armenia-ի և AzerTelecom-ի միջև կնքված ինտերնետ տրաֆիկի տարանցման համաձայնագրի հետ:

Լրատվական դաշտն այս պահին բաժանվել է երկու ծայրահեղության. մի կողմը վախեր է սերմանում, թե իբր ադրբեջանցիները տոտալ վերահսկողություն են սահմանելու մեր վրա, իսկ մյուսը պնդում է, թե ընդհակառակը՝ սա Ադրբեջանին դնում է լիակատար կախվածության մեջ:

Ցավոք, ոչ մի կողմից գրագետ, տեխնիկական հիմնավորումներ չեմ տեսնում։

Նախքան խուճապի հետագա տարածումը, չափազանց կարևոր է այս քննարկմանը հաղորդել օբյեկտիվ և տեխնիկական իրականություն.

Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ: Շատերը չեն գիտակցում, որ Telecom Armenia-ն խոշոր միջազգային ինտերնետ պրովայդեր է, և որ իրականում Հայաստան մտնող ինտերնետային տրաֆիկի 90%֊ը մեր ենթակառուցվածքներով տրանզիտով ացնում են Իրանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ՝ առանց ընդհանրապես մեր տեղական ցանց մտնելու:

Ես միայն ուրախանում եմ, տեսնելով, որ ձեռք է բերել վրացական SkyTel օպերատորի 30% բաժնեմասը, իռլանդական Imagine Broadband-ը և, որպես աճող ընկերություն, բնականաբար ունեն նոր շուկաներ ընդլայնվելու կարիք: Եվ ի դեպ, գիտեմ, որ հենց իռլանդական ընկերության գործարքի բերումով «Թիմը» մի շարք անվտանգության աուդիտներ է անցել, և ուղղակի չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք։

Թեև վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են, այուհանդերձ, չեմ ուզում շտապել եզրակացություններով։

Այս պահին դիմել եմ «Թիմ», խնդրելով տրամադրել գործարքի որոշ տեխնիկական մանրամասներ, քանի որ վստահ եմ, որ հետընտրական անորոշ իրավիճակում, երբ դեռ բոլորի մտքում թարմ են 300 հազար ադրբեջանցիների մասին նարատիվները, այս թեման էլ է շահարկվելու քաղաքական նպատակներով»։

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում