Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:20 29-07-2025

Ո՛չ ես, ո՛չ իմ շրջապատից որևէ մեկը մեզ լավ հանգիստ թույլ չենք կարող տալ․ հարցում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հերթական գրառմամբ պնդել է, որ հայ ժողովուրդը հիմա այնքան լավ է ապրում, որ հանգստի մեկնելու համար տուրիստական վիզաներ ստանալու համնար հերթեր են գոյանում։

«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային։ Հուլիսի 27-ին միայն Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երևանից և 9 մարզերից։ Ընտանիքով Սևանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը և ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։ Մարդիկ բողոքում են դեպի ԵՄ երկրներ տուրիստական վիզաներ ստանալու հերթերից, որոնք ձգվում են երբեմն 6–7 ամիս․ վիզայի համար դիմելն ինքնին ծախս է, էլ չեմ ասում եվրոպական երկրներ հանգստի մեկնելը, իսկ 2018 թվականից մինչև օրս դեպի ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների ուղևորությունները աճել են պատիկներով։ Հասկանու՞մ եք, պատիկներով։ Ամեն ուղևորություն ծախս է, շոշափելի և էական ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը և ինչո՞ւ նախկինում այս մասշտաբներով չէր արվում»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր շրջապատում քանի՞ մարդ կարող է իրեն լավ հանգիստ թույլ տալ։ 2018-ից հետո այդ թիվն ավելացե՞լ է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ իր շրջապատում ոչ մեկ չի կարողանում հանգստանալ, որոշներն էլ ասացին, որ հանգստացողների թիվը չի ավելացել։

«Երևանից որ մի քայլ էլ դուրս ես գալիս հանգիստ ա արդեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կախված է եկամուտից։ «Ով կողմնակի եկամուտ ունի կարողանում ա գնա հանգստի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` 2018-ից հետո ոչինչ չի փոխվել։ «Երևի թե ոչ մեկ, 18-ից հետո չի էլ փոփոխվել։ Ես ինքս էլ չեմ կարողանում ինձ թույլ տամ գնամ ինչոր տեղ հանգստանամ»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը