Արտաքին 2 ամիս առաջ - 21:54 21-06-2026

Իրանցիները չեն լքել Շվեյցարիայում ընթացող բանակցությունները. Axios-ի լրագրող

Իրանի ներկայացուցիչները չեն լքել շվեյցարական Բյուրգենշտոկում անցկացվող բանակցությունների վայրը, պնդում է Axios պարբերականի լրագրող Բարաք Ռավիդը։

«Իրանցիները չեն հեռացել, և նրանց ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են»,- գրել է Ռավիդը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող դիվանագիտական աղբյուրին։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թեհրանը ներկայացնող բանակցողները լքել են դրանք՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ։