Արտաքին 4 ամիս առաջ - 10:25 21-06-2026

Հորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ. Թրամփ

Հորմուզի նեղուցում հրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելու, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ն։

Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հորմուզի նեղուցում հրադադարի 60-օրյա ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելու, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք սահմանվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից և համար, եթե գործարքը չավարտվի, Մերձավոր Արևելքի երկրներին որպես «Պահապան հրեշտակ» մատուցված ծառայությունների դիմաց՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայի և թե՛ ապագայի ծախսերի փոխհատուցման նպատակով»,- գրել է Թրամփը։

Նա հստակեցրել է, որ դա հնարավոր է, եթե գործարքը չկնքվի Միացյալ Նահանգների և Իրանի միջև և ամերիկյան կողմը կարող է դիմել նման քայլի, որպեսզի փոխհատուցում ստանա Մերձավոր Արևելքի երկրներին մատուցված ծառայությունների դիմաց։

«Դրանք սահմանվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից և համար, եթե գործարքը չավարտվի, Մերձավոր Արևելքի երկրներին որպես «Պահապան հրեշտակ» մատուցված ծառայությունների դիմաց՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայի և թե՛ ապագայի ծախսերի փոխհատուցման նպատակով»,- գրել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին