Ներքին 1 ամիս առաջ - 21:21 18-06-2026

Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական ծրագրով նախատեսված՝ 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի ընթացքում մինչ օրս իրականացված միջոցառումները և բարեփոխումները։

Մանրամասներ են ներկայացվել ռազմավարական ծրագրի գերակայությունների, ՆԳՆ ձևավորմամբ կառավարման մոդելի նվաճումների վերաբերյալ, այդ թվում՝ ընդգծվել է ՆԳՆ մեկ միասնական կրթահամալիրի, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, Ոստիկանական 4 հենասյուների, ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ձևավորումը, հանրային ծառայությունների զտումը և տեղափոխումը ՆԳՆ տիրույթ: Մանրամասներ են ներկայացվել նաև բարեփոխումների շրջանակում մարդկային ռեսուրսների կառավարման, բարեվարքության ամրապնդման, օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացման, ոստիկանության գվարդիայի գործարկման, պարեկային ծառայության, քրեական ոստիկանության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: ՆԳ նախարարը նշել է, որ ծառայություններում աշխատանքի անցնելու համար պարտադիր մուտքային պահանջ է սահմանվել բազային կրթությունը: Աշխատանքներ են իրականացվել նաև ատեստավորման համակարգի կատարելագործման և կատարողականի գնահատման նոր համակարգ ներդնելու ուղղությամբ:

Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, նախորդ տարվա համեմատ գրանցվել է հանցագործությունների թվի նվազում 3,2%-ով:

Օրակարգի շրջանակում առաջարկներ են ներկայացվել նաև քննչական գործառույթների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Հաջորդիվ՝ ծավալվել է քննարկում, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու դիրքորոշումները կատարված աշխատանքների վերաբերյալ: Տարբեր առաջարկություններ են ներկայացվել՝ ուղղված համայնքային ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեփոխումների արդյունավետության հետագա բարձրացման, նոր մոտեցումների ներդրման և ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների առավել արդյունավետ իրագործմանն ուղղված աշխատանքները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, հաշվի առնելով խորհրդի նիստի շրջանակում ծավալված քննարկումները, վերհանել բարձրացված հարցերը, իրականացնել խորքային վերլուծություններ և հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին