Ներքին 5 ամիս առաջ - 10:46 18-06-2026

Փաշինյանի նոր ռազմավարությունը՝ Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը հերթական անգամ բացահայտեց հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը։

Ընտրություններից հետո, երբ հասարակությունը սպասում է երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման և տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ հստակ ծրագրերի, Փաշինյանի խոսքում գերակշռում են բոլորովին այլ թեմաներ՝ ընդդիմության դեմ պայքարը, քաղաքական պիտակավորումները և ռեպրեսիաների սպառնալիքները։

Փաշինյանի ելույթներում այլևս դժվար է գտնել որևէ ռազմավարական գաղափար Հայաստանի ապագայի մասին։ Փոխարենը, նա շարունակում է հասարակությունը բաժանել «ճիշտերի» և «սխալների», «խաղաղության կողմնակիցների» և «պատերազմի ջատագովների»։ Նրա գնահատմամբ՝ կես միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք ընտրել են ընդդիմությանը, փաստորեն քվեարկել են պատերազմի, Ղարաբաղյան շարժման շարունակության և խաղաղության տապալման օգտին։

Սա ոչ միայն քաղաքական մանիպուլյացիա է, այլև պետական մտածողության ճգնաժամի արտահայտություն։

Ժողովրդավարական պետության ղեկավարը պարտավոր է ներկայացնել ողջ հասարակությունը, այլ ոչ թե հարյուր հազարավոր քաղաքացիների վերածել քաղաքական թիրախների։
Առանձնահատուկ ուշադրության արժանի է Փաշինյանի անդրադարձը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Դիլիջան կատարած այցին։ Փաշինյանը փաստացի ակնարկել է, որ այդ շփումները խաղաղության գործընթացի և պատերազմի ռիսկերի կառավարման կարևոր բաղադրիչ են։

Սակայն իրականությունը նա կրկին փորձում է գլխիվայր ներկայացնել։ Հենց իր նախընտրական քարոզարշավն էր, որ ընդդիմությանը պիտակավորում էր որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ ստեղծելով այն տպավորությունը, թե խաղաղության գլխավոր վտանգը ոչ թե արտաքին միջավայրում է, այլ Հայաստանի ներսում։ Այդ քաղաքականությունը Բաքվին տվեց լրացուցիչ հնարավորություն՝ Հայաստանի ներքին բաժանումներն ու իշխանության քաղաքական խոցելիությունը օգտագործելու սեփական օրակարգի սպասարկման համար։

Այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ առաջադրելիս կարող է հղում անել ոչ միայն ուժային առավելությանը, այլև այն փաստին, որ Հայաստանի իշխանությունն ինքն է սեփական քաղաքացիների հարյուր հազարավոր ձայները ներկայացնում որպես խաղաղության սպառնալիք։ Սա Փաշինյանի քաղաքական հանցավոր սխալի հետևանք է։

Ստեղծված իրավիճակում Փաշինյանի վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դարձնում նրա նոր ռազմավարությունը՝ արտաքին դերակատարներին և հատկապես Բաքվին ցույց տալ, որ ինքը լիովին վերահսկում է ներքաղաքական իրավիճակը։ Այդ նպատակի համար նա գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում ընդդիմության նկատմամբ՝ փաստացի ազդարարելով նոր քաղաքական ճնշումների փուլ։

Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հնարավոր քրեական գործընթացները, կալանավորումները կամ այլ ճնշումները կարող են ներկայացվել տարբեր մտացածին պատրվակներով, սակայն դրանց քաղաքական ենթատեքստը դժվար կլինի թաքցնել։

Սակայն նույնիսկ ամենալայնածավալ ռեպրեսիաները չեն կարող լուծել այն հիմնարար խնդիրները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Դրանք չեն կարող վերականգնել հանրային վստահությունը, ապահովել տնտեսական զարգացում, ուժեղացնել երկրի անվտանգությունը կամ փոխարինել արդյունավետ պետական կառավարմանը։

Փաշինյանի գլխավոր մարտահրավերը սեփական քաղաքականության արդյունքում ձևավորված փակուղին է։

Փաշինյանի իշխանության անկումն, ըստ էության, ժամանակի հարց է։ Սակայն պատասխանատու քաղաքական ուժերի գլխավոր առաքելությունն այսօր թույլ չտալն է, որ Փաշինյանի իշխանության հնարավոր փլուզման ավերակների տակ հայտնվեն պետությունն ու հասարակությունը։

Փաշինյանը կորցնելու է իշխանությունը, սակայն Հայաստանը չպետք է կորցնի իր կայունությունը, անվտանգությունն ու զարգացման հեռանկարը»։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները