Ներքին 4 ամիս առաջ - 18:40 17-06-2026

Ընտրությունները կեղծվել են ու հրապարակները դատարկ ե՞ն. ընդդիմության լիդերները տանը վեր ընկած քյաբաբ ե՞ն ուտում. Փաշինյան

Ընտրությունները կեղծվել են ու Հանրապետության հրապարակները դատարկ ե՞ն: Էդ ո՞ւմ ձայնն ա կեղծվել, տենց բան հնարավոր ա՞: Ո՞ւմ ձայնն ա կեղծվել, որ հիմա տանը լիդերները վեր ընգած են: Քյաբաբ ե՞ք ուտում:

Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ, երբ անդրադարձավ շրջանառվող խոսույթին, որ ընտրությունները կեղծված են:

«Ձայները կեղծված են, հաջորդ օրը օդանավակայանում ե՞ք հայտնվում: Մենք ընդդիմադիր չենք եղե՞լ: Ձայները, որ կեղծվել են, մենք հաջորդ օրը «չամադանները» հավաքած օդանավակայանում ե՞նք եղել: Ո՞ւմ ձայնն ա կեղծվել: Դուրս եկեք հրապարակներ: Դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ էդ դեպքում դուրս կգան հրապարակ նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ձեր ընտրակաշառքներով ու այ էդտեղ ամեն ինչ կավարտվի:

Ում ձայնը կեղծվել ա՝ դուրս եկեք հրապարակ, կոչ եմ անում, որովհետև հետո դուրս են գալու հրապարակ էն մարդիկ, ում ձայնը իրոք կեղծվել են ձեր լրտեսական ցանցերի միջոցով:
Այ էդ ժամանակ դուք հեղափոխությունը կտենաք: Այ էդ ժամանակ դուք կտենաք՝ ինչ ա նշանակում ոչ թե սիրո ու համերաշխության հեղափոխություն, այլ իսկական հեղափոխություն:
Ով ասում ա, որ մենք ձայն ենք կեղծել, դո՛ւրս եկեք հրապարակներ և տանը վեր ընկած լիդեր կոչվածներին կոչ եմ անում դո՛ւրս եկեք, եկե՛ք ստեղ, տենանք՝ ո՞վ եք: Ինչի՞ են ձեր նստատեղերը դատարկ», - ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է