Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:53 16-06-2026

Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման՝ դա իր հետ բերելու է հայ-իրանական կապերի թուլացում՝ Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին։

Փաշինյանական կլանը հանուն աթոռների ու փողի կեղծել են ընտրությունները՝Արևմուտքը ճանաչել է այդ ընտրությունները պայմանով՝հայ-ռուսական և հայ-իրանական կապերը պետք է խզվեն։ ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի՝դա իր հետ բերելու է աղետալի հետևանքներ՝շուտով դա իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ քաղաքացիները, այդ թվում նրանք, ովքեր ձայն են տվել փաշինյանական թիմին։ ՀՀ-ն կարող է փրկել ընդդիմությունը՝համազգային պայքարով և մանդատներից հրաժարվելով՝դա է միակ լուծումը»։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ