Նորվեգիայի արքայադստեր 29-ամյա ավագ որդին՝ Մարիուս Բորգ Հոյբին, դատարանի որոշմամբ դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով երկու տարբեր կանանց անօգնական ու անգիտակից վիճակից օգտվելու և նրանց բռնաբարելու երկու դրվագով, իր նախկին ընկերուհուն դաժանորեն ծեծի ենթարկելու, և տան իրերը միտումնավոր կոտրելու մեկ դրվագով, զոհերին սպանության սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև առանց կանանց համաձայնության ապօրինի բնույթի տեսագրություններ անելու համար, ընդ որում՝ նա իրեն մեղավոր չի ճանաչել ամենածանր մեղադրանքներով, այդ թվում՝ բռնաբարության, և այժմ իրավունք ունի բողոքարկել դատավճիռը, չնայած նրան, որ մեղադրող կողմը պահանջել էր ավելի խիստ պատիժ՝ 7 տարի և յ7 ամիս ազատազրկում։
Այս մասին հաղորդում է գերմանական DW լրատվական գործակալությունը՝ պարզաբանելով, որ Մարիուս Բորգ Հոյբին թագավորական ընտանիքի անդամ է դարձել 2001 թվականին իր մոր՝ Մետտե-Մարիտի և թագաժառանգ Հաակոնի ամուսնությունից հետո, սակայն պաշտոնական տիտղոս չունենալու պատճառով դատվել է որպես սովորական քաղաքացի, իսկ տվյալ դատական գործընթացում նա արդարացվել է բռնաբարության երկու այլ մեղադրանքներով:
Ըստ լրատվամիջոցի հաղորդած հետագա տվյալների՝ յոթ շաբաթ տևած այս դատավարությունը գտնվել է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ գործի նյութերում ներառված են եղել Հոյբիի կողմից թմրանյութերի ազդեցության տակ հանցանքներ գործելու փաստերը և ավելի քան 800 սպառնալից էլեկտրոնային նամակներ, ընդ որում՝ ինչպես նշվել է դատարանում, բռնաբարության սահմռկեցուցիչ դրվագներից մեկը տեղի է ունեցել հենց թագաժառանգի ընտանեկան տան նկուղում, որտեղ 20-ամյա զոհը եղել է քնած և ալկոհոլի ազդեցության տակ՝ չկարողանալով դիմադրել։