Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 8 ժամ առաջ - 10:30 13-06-2026

Իշխող թիմում մի քանի սցենար ունեն, ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հունիսի 16-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի գլխավոր ինտրիգը ոչ թե օրենսդրական նախաձեռնություններն են, այլ այն, թե արդյոք իշխանությունը կպատասխանի հանրությանը հուզող հարցերին։

Նիստերին մասնակցելու են Կենտրոնական բանկի, ՊԵԿ-ի, ՀԾԿՀ-ի, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարները։ Հանրության ուշադրության կենտրոնում են գնաճը, հարկային բեռի աճը, բիզնեսի դժգոհությունները և հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը։

Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում ԿԲ-ի, ՊԵԿ-ի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվետվությունները, ինչպես նաև 2025 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումը։ Ըստ թերթի՝ հիմնական հարցը մնում է նույնը՝ պատրաստ է արդյոք իշխանությունը լսել քննադատությունն ու պատասխանել անհարմար հարցերին, թե խորհրդարանը կրկին կսահմանափակվի ձևական քննարկումներով։

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում մտահոգություններ կան խորհրդարանում 3/5 մեծամասնություն չունենալու և առաջիկա տարիներին կառավարելիության խնդիրների վերաբերյալ։

Թերթը գրում է, որ իշխանական շրջանակներում քննարկվում են տարբեր սցենարներ՝ սկսած խորհրդարանում անհրաժեշտ մեծամասնություն ապահովելու փորձերից մինչև ընդդիմադիր պատգամավորների ներգրավում իշխանության ճամբար։

Ըստ հրապարակման՝ քննարկվում են նաև ավելի կոշտ քաղաքական քայլերի տարբերակներ, որոնք ենթադրում են ընդդիմության ազդեցության թուլացում և հետագայում արտահերթ ընտրությունների անցկացում՝ ավելի մեծ խորհրդարանական վերահսկողություն ապահովելու նպատակով։ Սակայն այս տեղեկությունները ներկայացվում են որպես թերթի աղբյուրների պնդումներ և պաշտոնապես չեն հաստատվել։

«Հրապարակ» թերթը գրում է․ դիվանագիտական շրջանակներում չեն բացառում, որ Ռուսաստանը պաշտոնապես չշնորհավորի Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Թերթը նշում է, որ մինչ այժմ Կրեմլից շնորհավորական ուղերձ չի հնչել, ի տարբերություն մի շարք արևմտյան երկրների ղեկավարների։

Ըստ հրապարակման՝ Մոսկվան կարող է պարզապես ընդունել ընտրությունների արդյունքները՝ առանց շնորհավորանքի, ինչը կդիտարկվի որպես վերաբերմունքի արտահայտություն Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության նկատմամբ։

Թերթը նաև հիշեցնում է, որ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին։ Ըստ «Հրապարակի», Հայաստանի իշխանությունները շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մեղմացմամբ, սակայն Մոսկվայի հետագա դիրքորոշումը դեռևս անորոշ է։

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածված կարծիք կար, թե Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները, որոնք եկել էին հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու, ուղարկվել են կա՛մ Ռուսաստանի իշխանությունների կողմից, կա՛մ եկել են ընդդիմության ջանքերով եւ նրան ընտրելու համար։

Նոյեմբերյան համայնքում ՌԴ-ից ժամանած առնվազն 3 անձ, որոնց հետ մենք զրուցեցինք, Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի համակիրներ էին։ Նրանցից մեկը Ոսկեպար գյուղից էր, նախկին զինվորական բարձր պաշտոնյա։ Մյուսը Բերդ քաղաքից էր, երրորդը` Բերդ համայնքի Մովսես գյուղից, որոնք հատուկ Ռուսաստանից ժամանել էին Հայաստան եւ ՔՊ-ի օգտին քվեարկել։

«Հրապարակ» թերթը գրում է. Այն ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները, որտեղ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել, ըստ օրենքի՝ աշխատավարձ չեն ստանալու։

Այս փաստը, մեր տեղեկություններով, ծանր են տարել մինչեւ գիշերվա հազարն աշխատած հանձնաժողովականները, սակայն առավել հուզված են այն փաստից, որ բավական չէ ձրի աշխատել են՝ բոլորից ավել ժամաքանակով, դրա հետ մեկտեղ էլ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել, որ չեն կանխել ընտրախախտումները։

Մեղրիի 35/65 տեղամասի հանձնաժողովականներին, մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԸՀ-ից համաձայնություն են տվել, որ կարող են թույլատրել զինվորականների քվեարկությունը` 20:00-ից հետո։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը