Մամուլ 3 ամիս առաջ - 09:03 12-06-2026

Ծեծողը ծեծվողից ներողություն է խնդրել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 2-ին Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թվում` պատգամավորության թեկնածուի որդին, դաժան ծեծի էին ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։ Խոսքն Արթիկի համայնքապետարանի գովազդային բաժնի պետ Արտակ Գրիգորյանի ընտանիքի մասին է։

Գրիգորյանի կինը՝ Ժաննա Ասատրյանը, ՔՊ-ի ցուցակով թեկնածու է։ Իսկ ծեծի գլխավոր կազմակերպիչը եղել է նրա որդին՝ Սիփան Գրիգորյանը։ Քանի որ դեպքը տեսագրվել էր եւ մեծ աղմուկ էր բարձրացրել, ուստի իրավապահները պետք է ինչ-որ կերպ արձագանքեին: Բայց այլ ելք են գտել: Մեր տեղեկություններով, Սիփան Գրիգորյանը հոր՝ Արտակ Գրիգորյանի, եւ հորեղբոր հետ գնացել է Հակոբ Հարությունյանի մոտ, ներողություն խնդրել, տուժողը տեղի է տվել ու հետ վերցրել բողոքը։

Մեզ հետ զրույցում Հակոբ Հարությունյանը հաստատեց տեղեկությունը․ «Հարեւանությամբ ենք ապրում, նույն հողուջրի մարդիկ ենք։ Եկել էին, ասացին, որ զղջացել են, չէին ուզի, որ նման բան լիներ, բացատրեցին, որ միջադեպը քաղաքական հողի վրա չի եղել, ուղղակի անցնելուց մտածել են, որ մեքենայի մեջ նստած՝ իրենց եմ նկարում, կողքից ասել են, որ իբր ռեպլիկ եմ թողել, բայց իրականում նման բան չկար։ Ես էլ որոշեցի դիմումս հետ վերցնեմ, հաշտվենք, անցնի գնա էս միջադեպը»։ Նրա խոսքով, արդեն քննիչին հանդիպել է, հայտնել, որ հաշտության են գնում եւ ուզում է հետ վերցնել բողոքը։ Իհարկե, եթե հակառակը լիներ` ընդդիմությունից որեւէ մեկն անօրինական արարք արած լիներ, հիմա վաղուց բերդում կլիներ, եւ իշխանության համակիրն էլ երբեք դիմումը հետ չէր վերցնի:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի