Արտաքին 5 տարի առաջ - 16:43 26-06-2021

Թրյուդոն Հռոմի պապին կոչ է արել ներողություն խնդրել Կանադայի հնդկացիներից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին կոչ է արել ժամանել Կանադա և ներողություն խնդրել կաթոլիկ գիշերօթիկ դպրոցների համար, որոնցում հայտնաբերվել են հնդկացի երեխաների հարյուրավոր անանուն շիրիմներ:

Ինչպես նա հայտնել է լրագրողներին, կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը ակտիվորեն քայլեր է ձեռնարկում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:

«Ես անձամբ խոսել եմ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ՝ համոզելու համար նրան, թե որքան կարևոր է ոչ միայն ներողություն խնդրել բնիկ կանադացիներից, այլ նաև դա անել կանադական հողում»,- ասել է Թրյուդոն:

Միաժամանակ, հավելել է վարչապետը, Կանադայի բնակիչները «սոսկում և ամաչում են» իրենց կառավարության վաղեմի քաղաքականությունից, քանի որ այն «կտրել է երեխաներին իրենց տներից և համայնքից, նրանց մշակույթից ու լեզվից և ստիպել միաձուլվել»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում