Մամուլ 4 ամիս առաջ - 08:15 11-06-2026

ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ քաղաքական ուժերը դեռ սպասում են ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, արդեն ոչ թե արդյունքներն են քննարկում, այլ հաջորդ իշխանական փուլը՝ նոր Ազգային ժողովի կազմավորումն ու կառավարության վերաձևավորումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները մեծ վստահությամբ սպասում են հունիսի 14-ի ընտրությունների պաշտոնական ամփոփմանը, սակայն զուգահեռաբար արդեն հաշվարկում են 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին քայլերը։ Ըստ նույն աղբյուրների՝ 8-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների վերջին օրը նախատեսվում է օգոստոսի 2-ին, և հենց այդ օրը, սահմանադրական պահանջի համաձայն, գումարվելու է նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։

Հատկանշական է, որ իշխանական ճամբարում, ըստ տեղեկությունների, այլևս կասկածներ գրեթե չկան, որ ընդդիմադիր ուժերը կվերցնեն իրենց մանդատները և կմասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Եթե այս գնահատականը համապատասխանում է իրականությանը, ապա քաղաքական պայքարի առանցքը փողոցից վերջնականապես կտեղափոխվի խորհրդարան։

Աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 2-ի նիստում նախատեսվում է արագ ընթացակարգով ընտրել Ազգային ժողովի նախագահին ու փոխնախագահներին, որոշել մշտական հանձնաժողովների քանակը, այնուհետև անցնել ՀՀ վարչապետի ընտրությանը։ Դրանից հետո վարչապետը կձևավորի նոր կառավարությունը, որը սահմանված ժամկետում խորհրդարան կներկայացնի իր գործունեության ծրագիրը։

Եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա ակնհայտ է մեկ բան. իշխանությունն արդեն գործում է ոչ թե սպասման, այլ հաջորդ քաղաքական շրջափուլի տրամաբանությամբ։ Իսկ ընդդիմության համար հիմնական հարցը մնում է՝ արդյո՞ք նրանք իսկապես պատրաստվում են մտնել խորհրդարան և ներսից պայքարել, թե վերջին պահին կփոխեն իրենց մարտավարությունը։

Մինչ այդ, հանրությունը դեռ սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին, սակայն քաղաքական կուլիսներում, կարծես, հաջորդ իշխանական կազմավորումն արդեն մեկնարկել է»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում