Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:00 10-06-2026

ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ՀՀ ընտրական ռեգիստրում հանկարծակի հայտնված 18,125 նոր ընտրողները առաջացրել են հանրային կասկած՝ ընտրական գործընթացի լեգիտիմության վերաբերյալ։ Քվեարկության նախօրեին պաշտոնապես հրապարակված 2,485,851 ընտրողների թիվը վերջնահաշվարկում դարձավ 2,503,976։

Սա կեղծի՞ք է, թե՞ ՆԳՆ-ն սխալ տվյալներ է տվել ԿԸՀ-ին։

Առաջին և տարածված կարծիքն այն է, որ սա կեղծիք է։ Հիշեցնենք՝ ԿԸՀ-ից տեղեկացրել են, թե դրանք ոչ թե գաղտնի ցուցակներ են, այլ հրապարակման ենթակա տեղեկատվություն չեն։ Այսինքն՝ այդ անձանց մասին տեղեկատվությունը խիստ փակ է և հրապարակման ենթակա չէ։ Նման ցուցակներ եղել են միշտ։

ՔՊ-ն բազմաթիվ առիթներով ընդգծել է, թե նախկինում բոլոր ընտրությունները կեղծվել են։ Հանրային գործիչները նախկինում ևս մատնանշել են ընտրողների թվի այսօրինակ տարբերությունը՝ կասկած հայտնելով, որ դա կեղծիք է, արհեստականորեն մեծացրել են ընտրողների թիվը՝ մեծացնելով իշխանության կուսակցության քվեները։ Այս առումով ԿԸՀ-ն կարծես ակնարկում է, թե կիրառվել է նույն գործիքը, ինչն այն ժամանակներում, երբ ընտրությունները համատարած կեղծվում էին։

ԿԸՀ պատասխանատուների պարզաբանումը, թե սա զինծառայողների, ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների և քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հատուկ ցուցակն է, չի դիմանում իրավական քննադատությանը։ Ոչ ոք պետական մարմիններից չի պահանջում հրապարակել առաջնագծում գտնվող զինվորների անունները։ Սակայն ընդհանուր թիվը թաքցնելը կոպտորեն խախտում է ՀՀ ընտրական օրենսգրքի թափանցիկության սկզբունքը։

Դիտորդները նկատում են, որ փակ հաստատություններում քվեարկած քաղաքացիների քվեաթերթիկները տեղամասային կենտրոններ բերելու և հիմնական պարկերում խառնելու գործընթացը մնացել է առանց անկախ դիտորդների իրական վերահսկողության։ Սա նույնպես կասկածի պատճառ է։ Իրավապաշտպան կազմակերպությունների դիտորդական առաքելությունները արձանագրում են, որ ընտրական ցուցակի ցանկացած գաղտնիացում՝ առանց նախնական վիճակագրական հանրայնացման, դիտվում է որպես վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկ։

Եթե սա նորմալ է և միշտ եղել է, ապա ինչո՞ւ ցուցակ կազմող ՆԳՆ-ն այդ մասին չէր ակնարկում թիվ տալու ժամանակ։ Կամ ինչո՞ւ ԿԸՀ-ն նախքան ընտրությունները չէր ասում, որ ընտրողների ցուցակներում ներառված չեն զինծառայողներն ու կալանավորները։ Եթե նախապես ընդգծեին, որ ընտրողների թիվն ամբողջական չէ, զինվորներին չեն հասցրել ներառել ցուցակում, բանտարկյալներին չեն ներառել, ապա հանրային արձագանքը գուցե այլ լիներ։

Իսկ հիմա 18,125-ով ավելացած թիվը ողջամիտ կասկածի տեղիք է տալիս, որ սա կեղծիք է, որի արդյունքում ՔՊ-ին տրված քվեները աճել են 18,125-ով։ Եվ եթե սա նորմալ համարվի, ապա վաղը վարկանիշ կորցրած ՔՊ-ն կարող է ոչ թե 18,125-ով ավելացնել ընտրողների թիվը, այլ այնքան, որքան անհրաժեշտ լինի հաղթելու և վերարտադրվելու համար։

Հաջորդ ենթադրությունը վերաբերում է ՆԳՆ-ի վատ աշխատանքին։ Եթե իշխանությունը մինչև քվեարկության մեկնարկը չունի կոնկրետ տվյալ, թե քանի զինծառայող կամ կալանավոր ունի քվեարկելու իրավունք, ուրեմն գործ ունենք պետական ապարատի կատարյալ փնթիության հետ։ Ոմանք պահանջում են, որ ԿԸՀ-ն անհապաղ հրապարակի 18,125 ընտրողների բաշխվածությունն ըստ հատուկ տեղամասերի և ներկայացնի այդ տեղամասերից ստացված առանձին արձանագրությունները։ Առանց այս թվերի հանրային աուդիտի՝ խորհրդարանի լեգիտիմությունը մնալու է վիճարկելի։ Կամ՝ ՆԳ նախարարը պետք է հրաժարական տա և ներողություն խնդրի, որ սխալ տվյալներ է տվել ԿԸՀ-ին, չի հայտնել 18,125 զինծառայողի և կալանավորի մասին։

Կարճ ասած՝ 18,125 գաղտնի ընտրողները ստվեր են գցում 2026-ի ԱԺ ընտրությունների վրա։ Ողջամիտ կասկած կա, որ եթե 18,125-ը չավելանային, ապա ՔՊ-ն կպարտվեր։ Քանի դեռ այս հարցում սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ չկան, հանրային գործիչները կարող են ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնել, իսկ ընդդիմադիրները կարող են չվերցնել մանդատը, մասնակից չդառնալ ՔՊ-ական այս աճպարարությանն ու չխայտառակվել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
19:44 ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանել են Արթուր Օսիպյանի նամակին
20:30 Պահանջել ենք, որ ողջ Երևանում վերահաշվարկ կատարվի, հետագա քայլերը կհասկանանք․ Շահեն Հարությունյան
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով