Արտաքին 4 ամիս առաջ - 23:32 07-06-2026

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաները հայտարարել է օրինական թիրախներ

Իրանի շարունակվող ծովային շրջափակումը և Իսրայելի կողմից Լիբանանի վրա նոր հարձակումները Իրանի զինված ուժերին հնարավորություն են տալիս պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի բազաներին։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի (միապալատ խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Իրանի ծովային շրջափակումը և այն փաստը, որ այսօր ԱՄՆ-ն կանաչ լույս է տվել (Լիբանանի վրա հարվածների համար) սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունենալով Իսրայելին – խմբ.), տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական բազաներն ու ակտիվները վերածում են օրինական թիրախների», – գրել է նա իր Ֆեյսբուքի իր էջում։

Ղալիբաֆն ընդգծել է, որ իրենց գործողություններով ԱՄՆ-ն և Իսրայելը ցույց են տվել, որ «ուժի լեզվից բացի այլ լեզու չեն հասկանում»։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Բեյրութի հարավային ծայրամասում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու լիբանանցի, ևս 11-ը՝ վիրավորվել։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»