Մամուլ 5 ամիս առաջ - 08:35 05-06-2026

Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը ՔՊ-ում բուռն աժիոտաժ է առաջացրել։ Չնայած իշխանամերձ շրջանակների հաշվարկով Հանրապետության հրապարակում մոտ 20 հազար մարդ է եղել, սակայն, որոշ տեղեկություններով, ԱԱԾ-ն 40 հազարից ավելի թիվ է զեկուցել Նիկոլ Փաշինյանին։

Իշխանության ներսում հասկացել են, որ, չնայած տեւական ամիսներ իրենց ձեւավորած վախի մթնոլորտին եւ ընդդիմության հանրահավաքներին մասնակցողներին աշխատանքից հեռացնելու փաստերին, այնուամենայնիվ, ժողովրդի կամքը կոտրել հնարավոր չի եղել: Եվ եթե այսքանից հետո ընդդիմադիր մեկ ուժի հանրահավաքին այդքան մարդ է մասնակցում, ապա կարելի է պատկերացնել, թե միասնական ընդդիմության կազմակերպած փողոցային պայքարի հետեւանքն ինչ կարող է լինել։

Սրանով են պայմանավորված իշխանականների եւ նրանց ֆեյքերի անհանգիստ արձագանքը եւ այն, որ կեսգիշերին Փաշինյանն ուժայիններին հրահանգել է՝ լույսը չբացված, խուզարկություններ իրականացնել ընդդիմադիրների տներում։

Երեկ, առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ 50-ից ավելի ընդդիմադիրների մոտ խուզարկություններ են արվել։ 20-ից ավելի մարդ ձերբակալվել է: Ոմանք սա համարում են հոգեվարքի նշան` քվեարկությունից 2 օր առաջ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում