Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:23 31-05-2025

Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ զառանցում է, ես ի՞նչ մեկնաբանեմ. Աջապահյան

«Ես մեղավո՞ր եմ, որ էդ մարդը անգրագետ է։ Ես ինչ եմ ասել, ինքն ինչ է հասկացել»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոսպոս Աջապահյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական աղմկոտ գրառումն է արել, անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդին։
Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ՝ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։

Հակառակ դեպքում՝ Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ զառանցում է։

«Էդ մարդը հոգեվարքի մեջ է և հոգեվարքի մեջ հիվանդը կարող է զառանցել, հայհոյել և ամեն ինչ ասել։ Իր գործողությունները հոգեվարքին բնորոշ են»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսիկոպոս Աջապահյանը։

Սրբազանի խոսքով՝ եթե ամեն հաչացող շան պատճառով կռանանք, քար վերցնենք, տեղ չենք հասնի։

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական հայտարարությունների մեկնարկը տվեց կառավարության մայիսի 29-ի նիստի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ:

«Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի ․․․ մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես... Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու։ Մեկ էլ մտնում, տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը... Ո՞նց կարելի է նման կերպ: Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները: Մեկ էլ՝ վա՛յ, համալիրում բան է եղել...»,- ասել է Փաշինյանը և այս համատեքստում նկատել, որ եթե հիմա մեկն առաջարկի համալիրի գլխին խաչ դնել, կողջունվի գաղափարը:

Դրան հաջորդեցին Փաշինյանի սոցցանցային աղմկոտ գրառումները, որոնցով կասկածի տակ է դրվում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի բարոյականությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ