Ներքին 5 ամիս առաջ - 22:56 29-05-2026

Սեպտեմբերից ՀՀ–ում բուհերում և դպրոցներում հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը

Արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցությամբ ՀՀ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատություններն այս տարվա սեպտեմբերից հասանելիություն կստանան ChatGPT Edu և Codex հարթակներին՝ ստանալով 50.000 կրթական բաժանորդագրություն: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Համապատասխան փաստաթուղթն այսօր ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը: Հանդիպմանն առցանց միացել է OpenAI առաջատար միջազգային տեխնոլոգիական ընկերության «Education for Countries» նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դևանին։

Համագործակցության շրջանակում Հայաստանին նախատեսվում է տրամադրել 50.000 կրթական բաժանորդագրություն. այս թիվը հետագայում կմեծանա։ Արդյունքում՝ OpenAI-ի ChatGPT Edu հարթակի և Codex-ի հնարավորությունները հասանելի կդառնան ՀՀ կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքների համար։

«Նոր հարթակները կրթական հաստատություններին հնարավորություն կտան օգտվելու առաջադեմ արհեստական բանականության գործիքներից, որոնք համապատասխանում են տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներին։ Նոր գործիքակազմը ուսուցիչներին և դասախոսներին կօգնի ավելի արդյունավետ կազմակերպել դասերի պլանավորումը, կրթական ծրագրերի կազմումը և սովորողների անհատական կարիքների հասցեագրումը։ Միևնույն ժամանակ, սովորողների համար կբացվեն նոր հնարավորություններ տեղեկատվության որոնման, վերլուծության, տվյալների կիրառման և հետազոտական աշխատանքի ուղղություններով՝ զարգացնելով քննադատական մտածողությունը, ինքնուրույն ուսումնառության հմտությունները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

ChatGPT Edu հարթակը ChatGPT-ի կրթական հաստատությունների համար նախատեսված տարբերակն է, որը դպրոցներին և բուհերին հնարավորություն է տալիս կիրառելու առաջադեմ արհեստական բանականության գործիքներ, ներառյալ՝ Codex-ի նման գործառույթներ՝ ապահովելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներ։

Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի «Firebird» ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ համակարգն ընդգրկելով ազգային կրթական համակարգում որպես կայուն և մասշտաբային բաղադրիչ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ