Ներքին 4 ամիս առաջ - 16:56 28-05-2026

Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ փաստաբան

Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ ծանուցում ստացածներից 4-ն են իր վստահորդները, բայց խոսքը մի քանի տասնյակ զինվորականների մասին է։

«Գարիկ Սաֆարյան, Արմեն Ղահրամանյան, Ֆելիքս Գաբրիելյան, Վլադիկ Խաչատրյան․․․ Բոլորն անխտիր ստացել են ծանուցումներ»,- նշեց Երիցյանը։

Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։

Երիցյանն իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար, սպասում է դատարանի որոշմանը։ Նա վստահ է՝ ցանկացած դատարան պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։

Ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ բնակարանն ազատելու գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցը` բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։

«Սրանից վա՞ռ ատելության դրսևորում․ ատելություն են քարոզում, չեն ուզում, որ արցախցիները Հայաստանում որևէ բանով ապահովված լինեն։ Ոնց որ Ղարաբաղից դուրս բերել, հասցրել են այստեղ, անտուն թողել, հիմա էլ ով տնավորված է եղել, ուզում են անտուն թողնել»,- ասաց Երիցյանը՝ անդրադառնալով սկսված գործընթացին։

Հիշեցնենք` այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Ղարաբաղի պսևդոէլիտայի տասնյակ և հարյուրավոր տներ հատ-հատ ձեռքներից առնելու ենք»։ Նա հավելեց, որ առաջիկայում նաև Ղարաբաղի «պսևդոէլիտայի» հայաստանյան ունեցվածքի ցանկերը հրապարակվելու են, որ պատկերը պարզ լինի։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին