Ներքին 5 ամիս առաջ - 16:44 28-05-2026

Վճռվում է Հայաստանի ճակատագիրը. կունենա՞նք պետություն, թե՞ կկորցնենք այն. Անդրանիկ Թևանյանի նամակը՝ ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի 3-րդ նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

--------

Հարգելի’ հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ
Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Վճռվում է Հայաստանի ճակատագիրը։ Կունենա՞նք պետություն, թե՞ կկորցնենք այն։

Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ապա կհաղթեն Ալիևն ու Էրդողանը։

Գնացե'ք ընտրատեղամաս, վե'րջ դրեք այս իշխանությանը և ձևավորե՛ք հայկական իշխանություն։
«Մայր Հայաստանը» ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Մեր քվեաթերթիկը համար 7-ն է։ Մեր ստանալիք քվեների քանակից առավել կարևոր է հավաքական ընդդիմության հաղթանակը։

Միացի’ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար


Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ