Ներքին 3 ամիս առաջ - 14:18 28-05-2026

Խաղաղության հեքիաթների խայծը միայն միամիտները չեն կուլ տվել․ Դանիելյանը՝ Բաքվի քաղաքականության մասին

Հետխորհրդային իրադարձությունները անխուսափելիորեն հանգեցնելու էին ԽՍՀՄ-ի փլուզմանը։

Միաժամանակ, մեր Երկրում անկախության շարժման շնորհիվ ունեցանք բազմաթիվ պատմական ձեռքբերումներ, որոնցից հատկապես նշանակալից են՝ ա) Հայաստանի պետության հիմնադրումը, բ) Արցախի ազատագրումը և գ) Երկիրն աստիճանական ուծացումից փրկելը, քանզի լավագույն տարածքներում ադրբեջանցիներով բնակեցնելը խիստ համակարգված ու հեռանկարային բնույթ ուներ։ Հայաստանը բացառապես այդ շարժման շնորհիվ դարձավ 90 տոկոսից ավել հայերով բնակեցված, ինչպիսին եղել է դարեր շարունակ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Արցախի հարցին տրվեց հանցավոր լուծում, թեպետ՝ ոչ ոք իրավասու չէ, ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները, այն համարել փակված։ Ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, սակայն այդ փաստը բարձրաձայնելն անգամ, մեղմ ասած, չի խրախուսվում։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիներով բնակեցնելուն, ապա դրա համար հատուկ համաձայնագիր կամ որոշում պետք չէ, քանզի ազգային օրենսդրությունը և ներկա կացությունը, ցավոք, անարգել ընձեռում են բնակչության կազմում հայերի համամասնությունը սոսկ սկզբի համար դարձյալ 90 տոկոսի իջեցնելու իրական հնարավորություն։

Հետևանքները յուրաքանչյուր սթափ մտածող հայ համարժեք գիտակցում է, քանզի խնդիրը հասարակ ադրբեջանցին չէ, այլ այդ երկրի պաշտոնական քաղաքականությունը։


Հ.Գ. Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության ներքո խաղաղության հեքիաթների խայծը միայն միամիտ մարդիկ չէ, որ կուլ են տվել։ Սումգայիթյան ջարդերից հետո, աշխարհի չեմպիիոն, հետագայում մեծ քաղաքականություն մտած Կասպարովը ևս վրդովված փորձում էր ապացուցել, որ ադրբեջանական քաղաքականությունն իր էությամբ մարդասիրական է, սակայն մեկ տարի չանցած՝ Բաքվի 1990թ. հունվարյան ջարդերից սոսկ անվտանգության ծառայության միջոցով մի կերպ փրկվելուց հետո խոստովանեց, որ թույլ է տվել իր կյանքի մեծագույն սխալը …. »,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ