Ներքին 3 տարի առաջ - 09:30 06-10-2022

Գյուլնազ տատը և բարեփոխումների նոր փաթեթը․ դատավորները բացահայտ հայտարարել են, որ հեքիաթների չեն հավատում

Oragir.news-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ ԲԴԽ անդամները հանդիպել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտությամբ դատավորների հետ եւ բառիս բուն իմաստով Գյուլնազ տատի հեքիաթներն են պատմել լուսավոր թվայնացված ապագայի մասին։

Իբրև թե այդ էլեկտրոնային ապագայում դատավորները, մի կոճակ սեղմելով, գործի քննությունը ավարտելու են։

Բայց դատավորները, որ հեքիաթները շատ են լսել, ԲԴԽ անդամներին եւ Արդարադատության նախարարության աշխատակիցներին արագ վերադարձրել են իրականություն՝ ներկայացնելով օր օրի ավելացող խնդիրները։


Ըստ ականատեսի՝ դատավորների դժգոհությունների ու բողոքների հետեւանքով հանդիպումը մի պահ կարող էր նույնիսկ անկառավարելի դառնալ։

Արդարադատության բարձրաստիճան պաշտոնյաները շտապել են հայտարարել, որ նախապատրաստվում է բարեփոխումների մեծ փաթեթ, որն արդեն ավարտական փուլում է, մնացել է ծրագրավորողների աշխատանքը, եւ մինչեւ տարեվերջ այն գործարկվելու է։

Դատավորները, իհարկե, չեն հավատացել «պայծառ ու թվային ապագայի մասին» խոստումներին։

Իսկ հիմնական հիմնավորումը եղել է այն, որ եթե նման բարեփոխում է նախատեսվում, ինչո՞ւ են գաղտնի անում, չէ՞ որ դա հարմար առիթ է իշխանության տարբեր էշելոնների պաշտոնյաների համար գլուխ գովալու, մանավանդ որ գլուխ գովալու բան իշխանությունն առանձնապես չունի։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ