Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 23:15 26-05-2026

Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին

Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին. Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նամակ է ուղարկել ՀՀ: Գրում է Sputnik Արմենիան:

«Կոմերսանտը» գրում է, որ այն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նախարար Սերգեյ Ցիվիլևի անունից։ Այնտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։

«Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտարարված ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանը և զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային համաձայնագրերն են», - նշվում է նամակում։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություն տալ «Կոմերսանտին»։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես չի արձագանքել հրատարակության հարցմանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին