Ներքին 3 ամիս առաջ - 14:35 25-05-2026

Վերջապես տուն ենք եկել. Լևոն Սարգսյանն ու կինը շքեղ բնակարան են ձեռք բերել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական հեռուստասերիալներից և զանազան նախագծերից հանրությանը քաջ հայտնի դերասան Լևոն Սարգսյանի ընտանիքում մեծ ու սպասված տոն է:

Դերասանն ու իր կինը՝ Անահիտը, իրականություն են դարձրել իրենց կյանքի ամենամեծ ու կարևոր երազանքներից մեկը՝ ձեռք են բերել սեփական բնակարան: Այս ուրախալի նորությամբ Լևոնը կիսվել է սոցիալական հարթակների իր էջերում՝ հրապարակելով նոր բնակարանի բանալիներով լուսանկար և կից արել չափազանց սրտառուչ, անկեղծ գրառում, որը ոչ մեկին անտարբեր չի թողել:

Դերասանն անկեղծացել է, որ սեփական տանիք ունենալու ճանապարհը եղել է չափազանց բարդ, լի զրկանքներով, երկարատև սպասումներով ու հոգնեցուցիչ աշխատանքով, որը հաճախ ստիպել է նրանց ամիսներով հեռու լինել միմյանցից. «Շատ երկար ճանապարհ անցանք մինչև այս օրը։ Եղան դժվարություններ, կարոտ, սպասում, իրարից հեռու անցկացրած ամիսներ ու ուժասպառ օրեր, երբ թվում էր՝ ամեն ինչ չափազանց դժվար է։ Այս տունը պարզապես բնակարան չէ։ Այս պատերի մեջ մեր տարիների աշխատանքն է, մեր պայքարը, արցունքները, անհանգիստ գիշերները, կարոտը ու ամենակարևորը՝ մեր սերը», - գրել է Լևոն Սարգսյանը:

Լևոնն ընդգծել է, որ նոր բնակարանի յուրաքանչյուր անկյունն իրենց համար սրբություն է, քանի որ այն հիշեցնելու է այն տոկունության մասին, որով զույգը հաղթահարել է բոլոր արգելքները՝ վերջապես իրենց սեփական դուռը բացելու համար. «Յուրաքանչյուր անկյուն հիշեցնելու է, թե ինչ ճանապարհ ենք անցել, որպեսզի մի օր բացենք այս դուռն ու ասենք՝ վերջապես տուն ենք եկել։ Այսօր մեր ձեռքերում միայն բանալիներ չեն… մեր ձեռքերում մեր ամենամեծ երազանքն է, որը մենք կարողացանք իրականություն դարձնել միասին»:

Երկրպագուները, գործընկերներն ու մտերիմները նշել են, որ տեսնելով զույգի նվիրվածությունն ու տարիների քրտնաջան աշխատանքը, նրանք լիովին արժանի էին այս մեծ երջանկությանը:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից