Մամուլ 5 ամիս առաջ - 08:47 23-05-2026

Շփումները նվազեցրել է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի մարզային եւ համայնքային այցերը դիվադադար են անում տեղի բնակիչներին։ Փաշինյանի այցից մոտ 2-3 ժամ առաջ տվյալ համայնք դեսանտ է իջեցվում՝ ոստիկանության եւ ՊՊԾ գնդի կողմից, 2-3 գազել ոստիկան ու թիկնապահ են լցվում այդ տարածքը, բառի բուն իմաստով՝ սանրում են այն հատվածը, որտեղ պետք է տեղի ունենա հավաքը, եւ ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին Արարատի մարզի Սուրենավան համայնքում՝ Փաշինյանի այցից առաջ, մի քանի գազել ուժայիններ են ժամանել, ստուգել ամեն քար ու թուփ, հարակից խանութներն ու տների բակերը։ Ոմանց կարծիքով, անվտանգային միջոցառումներից զատ, սա նաեւ հոգեբանական ներգործության խնդիր է լուծում, փորձում են վախ ներշնչել տեղի բնակչությանը, որ հանկարծ մեկի մտքով չանցնի՝ Փաշինյանի քարոզարշավը հարամել։

Ի դեպ, բժիշկ տիկնոջ հետ միջադեպից հետո Փաշինյանն ակնհայտորեն նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը։ Նա այցելում է համայնքներ, թաղեր, բայց չի շփվում բնակիչների հետ, միայն ելույթ է ունենում պիկապի վրայից, արագ քարտեզներ է բաժանում ու հեռանում։ Նախօրեին Արարատի մարզում անգամ նրա բարձրախոսն էր փոխվել, Փաշինյանի ձայնը բավական վատ էր լսվում։ Երբեմնի ժողվարչապետը, որ հայտարարում էր, թե Հայաստանում 3 մլն վարչապետ կա, այսօր փաստացի վախենում է շփվել ժողովրդի հետ, քանի որ դրանք, որպես կանոն, սկանդալներով են ավարտվում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»