Ներքին 5 ամիս առաջ - 16:25 22-05-2026

Հիմա եմ հասկանում ծնողներիս խոսքերը. Անի Ղազարյանը շնորհավորել է շրջանավարտ դստերը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դպրոցական «Վերջին զանգի» հանդիսությունների առթիվ հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել նաև դերասանուհի Անի Ղազարյանը։

Նրա դուստրը նույնպես այս տարվա շրջանավարտներից է և հրաժեշտ է տվել դպրոցական նստարանին։ Անին ինստագրամյան իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել դստեր հետ և կից կիսվել իր զգացողություններով՝ նշելով, որ միայն հիմա է լիովին զգում ժամանակի արագ ընթացքը։

«Որ ծնողներս ասում էին ` էս երբ մեծացար, էս ոնց սենց արագ... Հիմա եմ հասկանում ինչ էին ասում: Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին: Տա Աստված արժանապատիվ ու հզոր երկրում ապրեք էրեխեք ջան»,- գրել է դերասանուհին։

Հետևորդներն ու գործընկերները մեկնաբանություններում բազմաթիվ ջերմ խոսքեր ու շնորհավորանքներ են ուղղել դերասանուհուն և նրա դստերը՝ մաղթելով հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ կյանքի հաջորդ փուլում։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը