Սպորտ 5 ամիս առաջ - 18:54 21-05-2026

Գերագուսյանը՝ Սանդերլենդի Մ-21 թիմի լավագույն խաղացող

Անգլիական «Սանդերլենդը» Beacon of Light համալիրում կայացած ամենամյա պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ ամփոփել է 2025/26 թթ․ մրցաշրջանը:

Հայ մարզասերների համար միջոցառման ամենաուշագրավ ու կարևոր իրադարձությունը Հայաստանի ազգային հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանի նվաճումն էր։

Ակադեմիայի տարեվերջյան մրցանակաբաշխության շրջանակում հայ ֆուտբոլիստը պաշտոնապես ճանաչվել է «Սանդերլենդի» Մինչև 21 տարեկանների թիմի մրցաշրջանի լավագույն խաղացող՝ գնահատվելով երիտասարդական կազմում իր գրանցած փայլուն ելույթների ու գրանցած մեծ առաջընթացի համար։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը Մ-21 թիմի կազմում հասցրել է մասնակցել 4 տարբեր մրցաշարերի՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը:

Մասնավորապես, Պրեմիեր լիգա 2-ում նա անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկությունում Գերագուսյանը մասնակցել է 5 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 1 գոլային փոխանցում:

Այս մրցաշարում հայ հարձակվողի թիմը հասել է մինչև եզրափակիչ, որտեղ համառ պայքարում 1:2 հաշվով զիջել է «Բարնլիին», սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, վնասվածքի պատճառով ցավոք բաց է թողել այդ վճռորոշ հանդիպումը:

Բացի այդ, նա 2 հանդիպման մասնակցել է Ազգային լիգայի գավաթում և ևս 1 հանդիպման՝ Պրեմիեր լիգայի Միջազգային գավաթում:

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում