Արտաքին 2 ամիս առաջ - 23:13 20-05-2026

Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծել է Ռուսաստանից

Թուրքիայի Էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը տվյալներ է հրապարակել մարտ ամսին բնական գազի ներմուծման ծավալների վերաբերյալ։ 2026-ին մարտին ներմուծվել է 6 մլրդ 272 մլն խմ գազ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.57 տոկոսով։

Այդ 6 մլրդ խորանարդ մետր գազից 4 մլրդ 357 մլն խորանարդ մետրը ներմուծվել է խողովակաշարերով, իսկ մնացած 1 մլրդ 914 մլն խորանարդ մետրը եղել է հեղուկացված բնական գազ։

Խողովակաշարերով ամենաշատ գազի ներմուծումը Թուրքիան կատարել է Ռուսաստանից։ ՌԴ-ից Թուրքիա է ներմուծվել ընդհանուր առմամբ 2 մլրդ 551 մլն խմ գազ։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է, որտեղից ներմուծվել է 983 մլն խմ գազ, իսկ երրորդ տեղում Իրանն է՝ 823 մլն խմ գազի ներմուծմամբ։

Թուրքիան ամենաշատ հեղուկ գազը ներմուծել է ԱՄՆ-ից՝ 976 մլն խմ։ ԱՄՆ-ին հաջորդում են Ալժիրը՝ 472 մլն խմ, Մավրիտանիան՝ 180 մլն խմ, Անգոլայից՝ 95 մլն խմ, Տրինիդադ և Տոբագոյի կղզային Հանրապետությունից ու Նիգերիայից՝ 94 մլն խմ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից