Ներքին 5 ամիս առաջ - 20:19 18-05-2026

Տաթևիկ Սողոյանը չի պատրաստվում իրավական գործընթացներ սկսել Փաշինյանի դեմ

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը չի պատրաստվում իրավական գործընթացներ սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ, որն այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում վիրավորել է իր մորը` մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին։

«Ունենալով 2 բարձրագույն իրավաբանական կրթություն` չեմ պատրաստվում մտնել նիկոլփաշինյանական այն իրավաբանության մեջ, որտեղ կոնկրետ քաղաքական ուժին ուղղված քննադատություն է։ Այս դեպքում հակադարձ խոսքը որակելու են որպես ատելության խոսք։ Ես այս գործողության մեջ քրեաիրավական որևէ տարր չեմ տեսնում առնվազն մայրիկիս դեմ ուղղված. կարող է ուղղակի այն քննարկման առարկա դառնալ։ Իմ զուտ սպորտային հետաքրքրությունը բավարարելու համար ես այդ աբսուրդի թատրոնին ժամանակ ու նյարդեր, ռեսուրս տրամադրելու ցանկություն չունեմ։ Զրպարտության ու վիրավորանքի հարցերով ևս հայցեր իմ կողմից չեն նախաձեռնվի»,– հայտարարեց նա իր սոցցանցի էջում։

Սողոյանն ավելացրեց` եթե մի գործողություն կա, որ կարող է փարատել մայրիկի ցավը, դա Փաշինյանի հրաժարականն է և նրա եղբոր` բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի ճակատագրի մասին տեղեկություն իմանալը, որը գերեվարվել է 44–օրյա պատերազմի ժամանակ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է