Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 17:32 15-05-2026

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

Տեղեկություններ են ստացվել, որ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ի ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով։

Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը։

««Հայաստան» դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն։

Հաշվի առնելով իրավական գործընթացներում արձանագրվող կողմնապահությունը՝ ահազանգող անձանց խնդրում ենք, հնարավորության դեպքում, հավաքել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ՝ սպառնալիքներ հնչեցնող անձանց ինքնությունը բացահայտող տվյալներ, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերով արձանագրված տեղեկություններ։

Ընդգծում ենք, որ պաշտոնեական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ընտրելուն հարկադրելը հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում։ Կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ հանցավոր գործողություններից։

Միևնույն ժամանակ ընտրողներին հիշեցնում ենք, որ ընտրությունը գաղտնի է, իսկ գաղտնիության խախտումը՝ հանցագործություն։ Ոչ ոք իրավունք չունի և չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը։

Իրավական թեժ գծի հեռախոսահամարն է` +374 95 273399 /WhatsApp, Telegram, Viber, Signal/»։

Ամենից շատ դիտված

21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
21:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Անի Ավետիսյանի ընտանիքին