Մամուլ 5 ամիս առաջ - 08:50 08-05-2026

Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել` Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել:

Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը:

Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում եւս առկա է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դեմ․ այն հանվեց Հայաստան ելքի եւ մուտքի կնիքների վրայից: Բանը հասել է նրան, որ նոր անձնագրերում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ