Պահանջում եմ բոլոր լրատվականներից հեռացնել Արսեն Աճեմյանի լուսանկարը․ Ռուբեն Մելիքյան
copy image url

Պահանջում եմ բոլոր լրատվականներից հեռացնել Արսեն Աճեմյանի լուսանկարը․ Ռուբեն Մելիքյան

Ներքին 2 տարի առաջ - 22:36 27-04-2022
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ազատության պողոտայում քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին բռունցքով ջարդած կարմիր բերետավորը Արսեն Աճեմյանը չէ․

«Նժդեհի հրապարակից ընթացող երթի մեջ եմ։ Այստեղ եմ եկել նաև այսօր Ազատության պողոտայում քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին բռունցքով ջարդած կարմիր բերետավորին գտնելու և նրա հետ երկու խոսք փոխանակելու համար։

Էն էլ եղավ հակառակը. այդ ոստիկանը՝ Արսեն Աճեմյա՛նը, ինձ գտավ, մոտեցավ ու պնդեց, որ ի՛նքը չի եղել։ Հավատում եմ, ներողություն եմ խնդրում ու պահանջում եմ բոլոր լրատվականներից հեռացնել Արսեն Աճեմյանի լուսանկարը։ Նրան մատնացույց արած ականատեսները հավանաբար սխալվել են։ Բայց առաջին հերթին սա ի՛մ սխալն է։

Միևնույն ժամանակ, խնդրում եմ նորմալ դիտել տեսանյութը, նույնականացնել դիմապակին կոտրող կարմիր բերետավորին և ուղարկել ինձ լուսանկարը։

Ես շարունակելու եմ հետևողական լինել այդ ոստիկանին պատասխանատվության կանչելու հարցում»։