Ներքին 6 ամիս առաջ - 15:22 06-05-2026

Եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության ու անի այն, ինչ ասում են՝ պատերազմի հավանականությունը կմեծանա. ԱՀԾ պետ

Եթե «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է «Հայաստան» դաշինքի առաջարկները գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա:

Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին:

«Ըստ էության ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու և կոնֆլիկտին վերադառնալու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաև հարձակման սպառնալիքներով»,- նշել է նա՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, որում վերջինս ասել էր:

««Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 27,743 կմ քառակուսիով, նրանք հայտարարում են, որ սահմանազատման հիմքը Ադրբեջանի հետ չպիտի լինի Ալմաթայի հռչակագիրը և պետք է լինեն այլ սկզբունքներ՝ մասնավորապես նրանցից մի քանիսը մատնանշում են էթնոգրաֆիական սկզբունքը, հարցս հետևյալն է, եթե տեսականորեն «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է «Հայաստան» դաշինքի առաջարկները գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է, արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ