Արտաքին 4 տարի առաջ - 14:42 02-08-2021

Առանց պատվաստումների աշխարհում կմեծանա նոր շտամներ հայտնվելու վտանգը. ԱՀԿ

Առանց պատվաստանյութերի երկրներում կորոնավիրուսի ինտենսիվ տարածումը մեծացնում է վիրուսի նոր ավելի վտանգավոր մանրէահիմքերի ի հայտ գալու հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետության նվազեցման: Սա կանխելու համար COVID-ի դեմ պատվաստանյութերի մեծ պաշարներ ունեցող երկրները պետք է դրանցից բաժին հանեն այլ երկների համար, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի հատուկ դեսպանորդների հոդվածում, որն օգոստոսի 2-ին հրապարակվել է «Իզվեստիա» թերթում։

ԱՀԿ-ի մասնագետները նաև կոչ են անում, որ համաշխարհային հանրության առաջնահերթ խնդիրը դառնա բնակչության առավել խոցելի խմբերի՝ բժիշկների, տարեց մարդկանց, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց պատվաստումը: «Ռազմավարությունը պետք է հաշվի առանի ԱՀԿ-ի այն կոչերն ու կանխատեսումները, ըստ որոնց 2021 թվականի սեպտեմբերին պատվաստում ստանա աշխարհի բնակչության առնվազն 10 տոկոսը, դեկտեմբերին՝ արդեն 40 տոկոսը, իսկ 2022 թվականի կեսերին՝ 60 տոկոսը»,- ասված է հոդվածում:

Աշխարհում տարածված է շուրջ 3 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ, սակայն COVAX-ի մեխանիզմով դրանցից տարածվել է սոսկ 90 միլիոնը: Այդ մեխանիզմից օգտվում է շուրջ 60 պետություն, այնտեղ պատվաստվածների մակարդակը կազում է երեք տոկոսից պակաս, ընդգծել են հատուկ դեսպանորդները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից