Օրակարգ 4 շաբաթ առաջ - 20:00 04-05-2026

Օրակարգ․ ՔՊ-ն 24-ժամյա ռեժիմով կաշառատվությամբ է զբաղված․ Մամիկոն Ասլանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Մամիկոն Ասլանյանի հետ զրուցել ենք Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի քարոզչական բաղադրիչի, դրա շրջանակներում Հայաստանի շահերն առաջ մղելու հնարավորությունների, Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժին միանալու պատճառների, ՀՀԿ-ի հետ ասոցացվելու, իր թիմակիցներին ներկայումս վերագրվող մեղադրանքների (կաշառք բաժանելու), ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ գործադրվող ճնշումների, Արևմուտքի կողմից այդ ամենի նկատմամբ աչք փակելու միտումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մամիկոն Ասլանյանը շեշտում է՝ ՔՊ-ն 24-ժամյա ռեժիմով կաշառատվությամբ է զբաղված։

«Այն իշխանությունը, որը մարդկանց հասցրել է այդ վիճակին, գոնե պիտի լռի և չբարձրաձայնի նրանց մասին, մանավանդ, որ էդտեղ որևէ ընտրական պրոցես չկա, որ կաշառք լինի։ Կամ մեր զինվորականին՝ հայտնի Արթուր Ավանեսյանին կալանավորելուց․ մարդն ընդամենը ասում է, որ եթե «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության՝ կունենաք աշխատանք, հող, տուն և այլն, և այլն ու այդ մարդուն վերագրել կաշառքի խոստում, իրենք ամեն օր 24 ժամյա ռեժիմով զբաղված են, եթե սրանք կաշառքի խոստումներ են, ապա իրենք հենց կաշառատվությամբ են զբաղված, և բոլոր այն խնդիրները, որոնց լուծումները հենց իշխանությունից ու կառավարությունից է կախված, այս մարդիկ թողել են վերջին երեք ամսում, որպեսզի ընտրություններից առաջ քաղաքացիներին կաշառեն։ Բայց մեր քաղաքացիները բավականին իմաստուն են, խոհեմ ու շրջահայաց են և նաև մեր հետ շփումներում են արտահայտվում իրենց մտահոգությունների մասին, ուստի՝ ես կարծում եմ, որ որևէ բան չի օգնելու, այս իշխանությունը չի վերատրվելու»,- ասաց նա։

Մամիկոն Ասլանյանն ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ ինքն այս իշխանության հետ ավելի երկար է աշխատել, քան ՀՀԿ-ի։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան