Ներքին 4 ամիս առաջ - 19:05 09-01-2026

Ճանապարհները մաքրվում են, մշակվում աղ-ավազով 24-ժամյա ռեժիմով. Ճանապարհային դեպարտամենտ

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում է ուժեղացված հերթապահություն։

Ճանապարհները մաքրվում են, մշակվում աղ-ավազով 24-ժամյա ռեժիմով։

Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Սպասարկող ընկերությունները օգնություն են ցուցաբերում նաև վարորդներին՝ մեքենաները դուրս բերելով արգելափակումից։