copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:47 09-02-2023

Վթարներն անխուսափելի են, քանի որ շատ վարորդներ դեռևս երթևեկում են ամառային անվադողերով․ Ճանապարհային դեպարտամենտ

Վերջին օրերին ձյան տեղումները առատ էին, տեղումներն ուղեկցվում էին ցածր ջերմաստիճանով, քամիներով, ցածր տեսանելիությամբ և ձնաբքերով, ինչը դժվարացնում է ճանապարհների ձմեռային սպասարկումը։ Oragir.News-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Հարկ է նշել, որ նույնիսկ եղանակային այս պայմաններում կան վարարորդներ, որոնք երթևեկում են ամառային անվադողերով, գերազանցում են արագությունը, չեն պահպանում ճանապարհային երթևեկության կանոնները։ Այս իրավիճակում վթարներն անխուսափելի են, ինչը դառնում է ճանապարհների խցանման պատճառ՝ դժվարացնելով ճանապարհը սպասարկողների աշխատանքը»,- ասված էր պատասխանում։

Կառույցից նաև հայտեցին, որ ձմեռային սպասարկման աշխատանքներ իրականացվում են ՀՀ միջպետական ու հանրապետական բոլոր ավտոճանապարհներին։

«Ճանապարհները սպասարկող բոլոր կապալառու կազմակերպություններն էլ ունեն պահանջվող տեխնիկան՝ ձյուն մաքրող մասնագիտացված մեքենասարքովորումներ, իրենց բազաներում կան աղ-ավազի պահեստավորված պաշարներ»,- հայտնեցին կառույցից։

Փետրվարի 9-ի ժամը 16։00-ի տվյալներով՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արգելափակված մեքենաներ չկան։ Սակայն, «Ճամբարակի, Վանաձորի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են»,- ասված է պատասխանում։

Ամենաբարդ իրավիճակն, ըստ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի, Վարդենյաց լեռնանցքում է։

«Վարդենյաց լեռնանցքն այս պահին դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Լեռնանցքները, մասնավորապես Վարդենյաց լեռնանցքը ձմեռային սպասարկման առումով ամենադժվար հատվածներն են։ Սակայն կապալառու կազմակերպությունները ցանկացած եղանակին այստեղ կատարում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- հայտնեցին կառույցից։

Ամենից շատ դիտված

15:18 Կոտայքում մայրիկի անուշադրության հետևանքով 3-ամյա երեխան կանգնել է մահճակալին, պատուհանը բացել և 3-րդ հարկից դուրս ընկել. shamshyan.com
17:51 Հրազդանում կրակոցներից զոհված քրեական հեղինակություն «Դերոյի Արսեն»-ին այսօր հուղարկավորեցին
18:15 Վերջին զանգն է մոտենում. թիվ 87 դպրոցում ուսուցիչները զբաղված են միայն սուրճ խմելով
21:00 Թռիչքի ճանապարհին մառախուղ չկար. նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին
00:21 Իրանի հետախուզության ղեկավարը սպանվել է
09:00 Հաշտության հասնելու 3 գործիքները 
12:00 Սրբազանին կհաջողվի միավորել հասարակությունը. հարցում
16:40 Փաշինյանը շարունակում է իր «էշը քշել»․ ԴԱՀԿ ունեցող ավտոմեքենաների տերերը չեն կարողանում տեխզննում անել
23:05 Նորընծա գեներալ-լեյտենանտը 2016 թվականի մայիսին Փաշինյանի հետ Ճանկաթաղում խրամատ է փորել
09:57 Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը․ ներկա են նաև ընդդիմադիրները․ ՈւՂԻՂ