Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 23:28 02-05-2026

Դուք այսօր հայհոյեցիք ինքներդ Ձեզ. լրագրող Անի Գևորգյանը դատի կտա Գեղամ Նազարյանին

Լրագրող Անի Գևորգյանը պատրաստվում է հայց ներկայացնել՝ ընդդեմ Գեղամ Նազարյանի, ով այսօր վիրավորել, հայհոյել է լրագրողներին։ Անի Գևորգյանը դա գնահատեց որպես հերթական հարձակում՝ լրագրողների դեմ։

Լրագրողը պատմեց, որ երբ մոտեցել էր եկեղեցի՝ օծման արարողությունը լուսաբանելու, ՊՊԾ ծառայողները մոտեցել և ասել են, որ թույլ չեն տալու մոտենալ, շատ հանգիստ քննարկում է եղել, այդ խոսակցության ժամանակ լսում էր, որ իրեն վիրավորելով մեկը մոտենում է՝ Գեղամ Նազարյանն էր, ով հորդորում էր՝ լրագրողին հավաքել ու տանել։

«Ուզում եմ Գեղամ Նազարյանին հիշեցնել, որ նա բազմիցս հենց իմ տեսախցիկի առաջ մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին՝ իր որդուն սպանելու մեջ։ Հիմա անբարոյականության մասին ո՞վ իրավունք ունի խոսելու»,- ասաց նա՝ նկատելով, որ Նազարյանն այսօր հայհոյախառն հայտարարություն արել է առաջին հերթին հենց ինքն իրեն, որովհետև հանրային անբարոյական վարք դրսևորում է հենց ինքը՝ Գեղամ Նազարյանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը