Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 20:19 30-04-2026

Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության պատվիրակությունը համատեղ ներկայացնում են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները՝ արձանագրելով համակարգային և շոշափելի առաջընթաց հանրակրթության ոլորտում։

Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը կրթական ենթակառուցվածքների զարգացումն է։

Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ընտրված 13 դպրոցում արդեն իրականացվել են շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելով 2025 թվականի համար սահմանված թիրախների ավելի քան կեսի իրականացումը։

Դպրոցների կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ ևս գրանցվել է զգալի առաջընթաց։ Պետական հանրակրթական դպրոցների շուրջ 50 տոկոսն անցել է կառավարման նոր համակարգի, իսկ 346 տնօրեն նշանակվել է մասնագիտական հանձնաժողովների առաջարկությամբ՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու մասնագիտական բարձր չափանիշները։

Բազմահամակազմ դասարանների արդյունավետ կազմակերպման նպատակով ներդրվել է ֆինանսավորման նոր մեխանիզմ, որի շնորհիվ այս ուղղությամբ սահմանված թիրախային արդյունքն ամբողջությամբ ապահովվել է։

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ, STEM) կրթության զարգացման նպատակով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 231 դպրոց համալրվել է ժամանակակից լաբորատորիաներով՝ ապահովելով ծրագրի թիրախային ցուցանիշների կատարումը։

Միևնույն ժամանակ, շուրջ 9000 ուսուցիչներ վերապատրաստվել են նոր կրթական չափորոշիչներին համապատասխան՝ այս ուղղությամբ ևս ապահովելով թիրախային նպատակի լիարժեք իրականացումը։

Մասնագիտական կողմնորոշման ծրագրերը ներդրվել են ՀՀ բոլոր դպրոցներում՝ ընդգրկելով 8-11-րդ դասարանները՝ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը և հետագա կրթության գիտակցված ընտրությանը։

Կրթության բովանդակության արդիականացման շրջանակում դպրոցական նախագծերի շուրջ 27 տոկոսը նվիրված է կանաչ տնտեսության և կլիմայական փոփոխությունների թեմաներին՝ ապահովելով սահմանված թիրախի կատարումը։

ՀՀ դպրոցներում ներդրվել է գնահատման նոր համակարգը՝ ապահովելով նախատեսված արդյունքների լիարժեք իրականացումը։

Հիմնվելով վերոնշյալ թիրախների գնահատման վրա՝ ԵՄ-ն կրթության բարեփոխումների համար հատկացրել է 8.55 միլիոն եվրո:

ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու կրթական բարեփոխումները՝ ապահովելով որակյալ, ներառական և ժամանակակից կրթություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, որն էական դեր ունի ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի հաջող և նպատակային իրականացման գործում։

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
19:30 Աստղային Վարդավառ. Գարիկը, Իվետան, Արմուշն ու Ժաննա Բուտուլյանը ցույց են տվել, թե ինչպես են նշել տոնը
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով
17:18 Ուկրաինան պետք է պայքարի մինչև վերջ՝ տեղի չտալով արտաքին ճնշումներին. Ալիև