Ներքին 6 ամիս առաջ - 19:44 28-04-2026

Սարիկ Մինասյանը երեկվա հայհոյախառն հրապարակումից հետո «անհետացել է»

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը երեկվա հայհոյախառն հրապարակումից հետո «անհետացել է»։

Oragir.News-ը Մինասյանից պարզաբանում ստանալու համար եղել է ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղում։ Սարիկ Մինասյանը տեղում չէր, որևէ հոդաբաշխ պատասխան չկար, թե նա որտեղ է։

Ընդունարանի աշխատակցուհին նշեց, որ գործով դուրս է եկել, չգիտի՝ երբ կվերադառնա, բայց անպայման մեզ հետ կապ կհաստատեն։ Երկար սպասելուց հետո փորձեցինք հեռախոսազանգով ստանալ պարզաբանումը, բայց Սարիկ Մինասյանը անարձագանք թողեց հեռախոսազանգերը։

Ընդ որում, տարբեր հեռախոսահամարներով և Oragir.News-ի լրագրողի անձնական հեռախոսահամարով են կատարվել զանգերը։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը, հանրությանը հայտնի որպես «մեր Սարիկ», կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։

Հրապարակված ձայնագրության մեջ, ըստ տարածված տեղեկությունների, Մինասյանը մարդկանց հետ խոսում է սեռական բնույթի հայհոյանքներով և ոչ հրապարակային խոսույթին հարիր բառապաշարով։

Նշենք նաև, որ երեկվա հայհոյախառն հրապարակման վերաբերյալ Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում պարզաբանել է իրավիճակը՝ որպես փաստական տվյալ հրապարակելով անձնական խոսակցության սքրինշոթեր։



«Սա ձեր տարածած ձայնագրության հերոսն է, ով սպառնում էր ինձ՝ անձնական էջիս ձայնային հաղորդագրությամբ, հայհոյանքներով, որ ավտոմատով Դոմբասից կգա, բայց տեղ հասավ կոմունիստական կլյավուզիան։ Սա է ձեր տեսակը՝ սադրել, ձայնագրել, ընտրակաշառք տալ, հայհոյել։ Ձայնագրությունը մոնտաժված է և ներկայացված միակողմանի։ Ուժեղ «զապիս էնող» եք»,- սոցցանցի իր էջում գրել է Մինասյանը։



Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ