Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 21:19 23-04-2026

Էդքան քննարկված սանրվածքս ու «տերտերի» շորս. Արմինկան քննադատություններին հումորով է պատասխանել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սիրված երգչուհի Արմինկան, որը մշտապես աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով և նրբագեղությամբ, վերջին օրերին հայտնվել էր սոցցանցերի օգտատերերի թիրախում։ Սակայն երգչուհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ տիրապետում է ոչ միայն նրբաճաշակությանը, այլև փայլուն հումորին։

Օրեր առաջ Արմինկան հոլովակ էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր իր սեփական բրենդի հագուստը։ Երգչուհին կիսվել էր որդու՝ Ալեքսի հետ ունեցած հուզիչ երկխոսությամբ, երբ տղան հիացել էր մոր տեսքով։

«Մարդուն թևեր տալու համար էնքան քիչ բան է պետք։ Երբեք մի՛ զլացեք ավելորդ ջերմ կամ գովասանքի խոսք ասել ձեր հարազատներին»,- գրել էր նա։

Չնայած հրապարակման դրական ուղերձին, մեկնաբանությունների դաշտում սկսվել էին բուռն քննարկումներ։ Որոշ օգտատերեր սկսել էին քննադատել երգչուհու սանրվածքն ու ընտրված հագուստը՝ նշելով, թե զգեստը նրան «մեծ է ցույց տալիս», իսկ ոճն ընդհանրապես «չի սազում»։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր