Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 16:18 22-04-2026

Nissan Tiida-ն Փարաքարի դպրոցի մոտ կոտրել է ցուցանակն ու գլխիվայր շրջվել

Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքարի դպրոցի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել դպրոցի մոտ տեղադրված ցուցանակը և գլխիվայր հայտնվել դպրոցի ճաղավանդակների մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
19:30 Ագնեսա Խամոյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
19:29 Պոդիումից՝ ռինգ․ «Միսս Գերմանիան» բռնցքամարտի պրոֆեսիոնալ կարիերա է սկսում