Ներքին 6 ամիս առաջ - 14:35 22-04-2026

«Լուսավոր Հայաստանի» ընտրական շտաբի պետ է նշանակվել Գևորգ Գորգիսյանը. ԿԸՀ-ում ԼՀԿ-ն կներկայացնի Դավիթ Խաժակյանը

Լուսավոր Հայաստան կուսակցությունը, հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ, շարունակում է իր նախապատրաստական աշխատանքները։

Կուսակցության որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) Լուսավոր Հայաստանը կունենա իր լիազոր ներկայացուցիչը։

Այդ պաշտոնում նշանակվել է կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, ով ԿԸՀ-ում կներկայացնի կուսակցությունը՝ հետևելով ընտրական գործընթացի ընթացքին և ապահովելով Լուսավոր Հայաստանի մասնակցությունը սահմանված ընթացակարգերի շրջանակում։

Միաժամանակ, կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, ընտրական շտաբի պետ է նշանակվել Գևորգ Գորգիսյանը։

Նա պատասխանատու կլինի նախընտրական գործընթացների կազմակերպման և համակարգման համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ