Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:38 21-04-2026

Ընդդիմությունը կհաղթի, եթե «Ուժեղ Հայաստան»-ը համախմբելու գործընթաց սկսի․ Աղազարյան

«Օֆելյա Ավագյանը դասախոս է։ Աշխատում է Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում, որպես հայերեն լեզվի և խոսքի դասախոս։ Ինքը հանդիսանում է մեր կուսակցության հիմնադիր անդամներից մեկը և երբ որ քննարկում էինք դա, մենք ունեինք 4 թեկնածու՝ պարոն Ասլանյանը, ես, Օֆելյա Ավագյանը և Լյովա Մխիթարյանը։ Քննարկումների արդյունքում եկանք այդ եզրակացությանը, ինչն էլ համաժողովը հաստատեց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄԱՍԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով իրենց ընտրական ցուցակին։

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել ՄԱՍԿ-ի արտահերթ համագումարը, որտեղ հաստատվել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը։

Խոսելով ընտրություններից ակնկալիքի մասին, Աղազարյանը նշեց․ «Ընդհանրապես ես կարծում եմ, որ եթե «Ուժեղ Հայաստանը» ընդդիմությանը համախմբելու գործընթաց սկսի, ապա հավաքական ընդդիմությունը կհաղթի, իսկ մեր հետ կապված մենք պիտի ամեն ինչ անենք, որ շեմը հաղթահարենք և փորձենք լուծում դառնալ մեր համեստ մասնակցությամբ»: Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը