Ներքին 7 ամիս առաջ - 17:48 18-04-2026

Աիդա Կարպետյանի շնորհավորանքը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արտյուշա Կարպետյանի 98-ամյակին

Այսօր հայկական մշակութային աշխարհը տոնում է մեծանուն արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ և պարարվեստի անխոնջ մշակ Արտյուշա Կարպետյանի ծննդյան տարեդարձը։

Հայկական պարի վարպետն այսօր դառնում է պատկառելի 98 տարեկան։

Արտյուշա Կարպետյանի անունը հայկական պարարվեստի պատմության մեջ գրված է ոսկե տառերով։ Նա այն եզակի մեծերից է, ով իր ողջ կյանքն ու տաղանդը նվիրաբերել է ազգային պարի պահպանմանը, զարգացմանն ու այն սերունդներին անաղարտ փոխանցելու սուրբ գործին։

Այս գեղեցիկ առիթով Վարպետին սրտառուչ շնորհավորանք է հղել նրա թոռնուհին՝ պարուհի և դերասանուհի Աիդա Կարպետյանը։ Նա սոցցանցերի իր էջում կիսվել է ջերմ մաղթանքներով, որոնք լի են մեծ սիրով և երախտագիտությամբ.

«Դեռ 98 տարեկան, իմ Պապո՛... Շնորհավոր սիրուն ծնունդդ։ Ապրում ու ապրեցնում ես քո ներկայությամբ ու տարիների ստեղծած քո արվեստով։ Ուզում եմ դեռ երկար վայելել ներկայությունդ։ Անսահման շատ եմ սիրում... Դու միայն մեզ համար կարևոր չես, դու սիրված ու թանկ ես բոլոր այն սերունդների համար, ում փոխանցել ես քո արվեստը»:

Վարպետի ծննդյան տարեդարձը վերածվել է իսկական տոնի նաև համացանցում։ Հազարավոր օգտատերեր, արվեստագետներ և նրա սաները միացել են շնորհավորանքներին՝ մաղթելով լեգենդար պարուսույցին քաջառողջություն, կորով և երկար տարիների կյանք։

Արտյուշա Կարպետյանի կերպարն այսօր էլ շարունակում է ոգեշնչել երիտասարդ պարողներին՝ հիշեցնելով, որ արվեստը տարիք չունի, երբ այն մատուցվում է հոգով և նվիրումով։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
22:59 Իրանում վարչակարգի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել․ Թրամփ
22:47 Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆը հայտարարել է ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
22:36 Մայր Աթոռում ինը սարկավագի ընծայման արարողություն է կատարվել