Ներքին 5 ամիս առաջ - 19:18 17-04-2026

Սևակ Ամրոյանն աղջի՞կ է ունենալու. Քրիստինայի խորհրդավոր հրապարակումը

Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը ով հայտնի է իր հզոր ձայնով և հայրենասիրական կատարումներով, վերջին շրջանում ավելի հաճախ հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իր ընտանեկան ջերմ լուսանկարների շնորհիվ։ Ս

ակայն այսօր նրա կնոջ՝ Քրիստինա Ամրոյանի արած հրապարակումը իսկական իրարանցում է առաջացրել հետևորդների շրջանում։ Քրիստինան Ինստագրամի իր էջում հերթական հարցուպատասխանն էր կազմակերպել, որտեղ հետևորդներին հետաքրքրել էր ընտանիքի համալրման հարցը։

Հարցին՝ «Աղջիկ ուզու՞մ եք ունենալ», երգչի կինը տվել է բավականին անսպասելի ու խորհրդավոր պատասխան։ «Եսիմ...»,- գրել է Քրիստինան՝ պատասխանին կցելով մի լուսանկար, որտեղ ափսեի վրա հստակ ընթերցվում է «Աղջիկ է» գրությունը։

Այս հրապարակումը միանգամից դարձել է քննարկման թեմա։ Երկրպագուները փորձում են հասկանալ՝ արդյոք սա ակնարկ է, որ զույգը շուտով կրկին ծնող կդառնա, և երկու որդիներից հետո նրանց ընտանիքը կհամալրվի փոքրիկ դստրով, թե՞ դա պարզապես խորհրդանշական լուսանկար է։

Առայժմ Ամրոյանները պաշտոնապես չեն հաստատել հղիության լուրը, սակայն սա հետևորդներին հիմք է տվել ենթադրելու, որ Սևակի ընտանիքում շուտով իրոք կարող է արև ծագել։

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
14:07 «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
15:19 Դեռ պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ-ում. գործ չունենք դիվերսիայի հետ. Ռուբինյան