Ներքին 5 ամիս առաջ - 09:48 17-04-2026

Կյանքից hեռացել է դերասան, պրոդյուսեր Լևոն Տեր-Պետրոսյանը

ԱՄՆ-ում 45 տարեկան հասակում կյանքից հեռացել է սիրված հումորիստ, «Դեմք շոու» նախագծի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Տաղանդավոր արտիստի մահվան լուրը ցնցել է նրա ընկերներին ու երկրպագուներին, ովքեր սոցիալական հարթակներում կիսվում են իրենց վշտով ու ջերմ հիշողություններով։

Ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների՝ Լևոնի մահվան պատճառը քաղցկեղն է եղել։ Հումորիստի մոտ 2025 թվականի օգոստոսին ախտորոշվել էր հաստ աղիքի 4-րդ կարգի քաղցկեղ։ Նա ամիսներ շարունակ տոկունությամբ պայքարում էր դաժան հիվանդության դեմ, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց։

Լևոն Տեր-Պետրոսյանի մահվանն անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա իր սոցցանցերի էջերում հրապարակել է արխիվային լուսանկար և հուզիչ գրառում կատարել. «Մի ընկեր էլ գնաց, Լևոն ջան»։

Լևոն Տեր-Պետրոսյանը հանրությանը հայտնի դարձավ իր վառ հումորով և «Դեմք շոու»-ի շրջանակներում կերտած հետաքրքիր կերպարներով։ Նրա գործընկերները նրան հիշում են որպես կենսախինդ, բարի և միշտ պատրաստակամ մարդու, ով կարողանում էր ժպիտ պարգևել բոլորին։

Oragir.News-ը ևս իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին այս անդառնալի կորստի կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
14:07 «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ