Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 14:25 16-04-2026

Ինչո՞ւ մի օրենքին կարելի է հետադարձ ուժ տալ, մյուսին՝ ոչ․ ծնողները հավասար պայմաններ են պահանջում

Oragir.News-ի հետ զրույցում կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ծնողներից մեկը նշեց, որ իշխանությունների կողմից հնչող հիմնավորումները՝ օրենքը հետադարձ ուժ չունենալու վերաբերյալ, իրենց համար լիովին համոզիչ չեն։

«Պատասխան տալ, որ օրենքը հետադարձ ուժ չունի և այլն՝ հասկանալի է։ Բայց մենք էլ ունենք հանդիպակաց պահանջ։ Եթե այս օրենքին չեն տալիս հետադարձ ուժ, ապա ինչո՞ւ, օրինակ, բուհերի օրենքին տվեցին հետադարձ ուժ։ Ի՞նչն է դա անհնար դարձնում»,- ասաց նա։

Ծնողի խոսքով՝ իրավիճակը կարելի է լուծել նաև այլընտրանքային տարբերակներով։

«Մի զորակոչ է մնացել հիմնականում՝ հունվարին, և մեկը՝ այս ամռանը։ Այսինքն՝ կարելի է ինչ-որ ձևով կոմպենսացնել։ Մնում են հիմնականում 2025 թվականի ամռանը զորակոչված տղաները։ Կարելի է նրանց խրախուսել՝ կրճատել ծառայության ժամկետը, թեկուզ մի քանի ամսով։ Մենք ասում ենք՝ 3 ամիս, 6 ամիս, կամ արձակուրդների միջոցով։ Ընդամենը դա ենք խնդրում»,- նշեց նա։

Նա ընդգծեց, որ ծնողները բազմիցս առաջարկներ են ներկայացրել, սակայն ըստ էության պատասխան չեն ստացել։

«Մենք ավելի գրագետ նամակներ ենք գրում, առաջարկներ ենք ուղարկում՝ տարբեր լուծումներով, բայց ըստ էության պատասխան չենք ստանում։ Լղոզված պատասխաններ են գալիս, որից տպավորություն է, թե պարզապես փորձում են մեզ «ազատել»։ Իսկ օրենքում հստակ գրված է, որ բարելավող նորմերը կարող են ունենալ հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է։ Մենք էլ ասում ենք՝ նոր փոփոխությամբ գրեք, որ այս օրենքը հետադարձ ուժ ունի, և հարցը կլուծվի»,- ասաց նա։

Ծնողը նշեց նաև, որ իրենք հույս ունեն հանդիպելու վարչապետի հետ։

«Մենք նախատեսում ենք հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան-ի հետ։ Մեծ հույս ունենք, որ եթե ոչ այսօր, ապա մի գեղեցիկ օր անպայման կհանդիպենք։ Մենք բոլորս կրթված մարդիկ ենք, պատրաստ ենք բանակցելու, առաջարկում ենք նաև աշխատանքային խումբ ստեղծել՝ հենց այս հարցով զբաղվելու համար»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ներկայացված տվյալներն էլ ցույց են տալիս, որ հնարավոր է որոշակի փոփոխություն իրականացնել։

«Իրենք էլ նշեցին, որ պայմանագրային զինծառայողների թիվն ավելացել է՝ մոտ հազար մարդով վերջին ամիսներին։ Սա նշանակում է, որ ըստ մեզ՝ հնարավոր է որոշ չափով կրճատել մեր երեխաների ծառայության ժամկետը»,- ընդգծեց ծնողը։

Անդրադառնալով ստորագրահավաքին՝ նա նշեց, որ այն որևէ արդյունք չի տվել։

«Որևէ արդյունք կամ պատասխան չենք ստացել։ Ստորագրում էին հիմնականում զինծառայողների ծնողները։ Բայց մենք բոլորս աշխատող մարդիկ ենք, 2-3 տեղ աշխատող ծնողներ, չենք կարող ամբողջ օրը փողոցում լինել։ Սա քաղաքական ակցիա չէ, որ մասսայական ստորագրահավաք անենք»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»