Ներքին 3 ամիս առաջ - 20:13 15-04-2026

Հայաստանն ու Սերբիան պատրաստվում են համատեղ բիզնես-ֆորումի և գիտատեխնոլոգիական Expo-ի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Սերբիայի ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Տեսահանդիպումը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի նախապատրաստական աշխատանքների քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Ժաննա Անդրեասյանը, իսկ սերբական կողմից՝ Յագոդա Լազարևիչը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է գործընկերոջը և կարևորել միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ինստիտուցիոնալացման կարևոր հարթակ։ Նա ընդգծել է քաղաքական կամքը՝ համատեղ կոնկրետ և չափելի արդյունքների հասնելու ուղղությամբ։ Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, կգումարվի 2026 թվականի աշնանը Երևանում։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացումը։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի նիստին զուգահեռ կազմակերպել նաև բիզնես ֆորում և գիտատեխնոլոգիական Expo՝ ապահովելով երկու երկրների գործարար համայնքների և նորարարության ոլորտի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը։ Կողմերը կարևորել են նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ առկա են լայն հնարավորություններ, այդ թվում՝ արհեստական բանականության, նորարարական կենտրոնների և արտադրական կարողությունների զարգացման ուղղություններով։

ԿԳՄՍ նախարարը նաև նշել է, որ Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի մի շարք խոշոր միջազգային միջոցառումներ՝ ընդգծելով սերբական պատվիրակությունների մասնակցության կարևորությունը։ Մասնավորապես՝ մայիսի սկզբին նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, կարևոր հարթակ է երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացման համար։

Բացի այդ՝ այս տարվա աշնանը Հայաստանում կանցկացվի COP17-ը, որի շրջանակում կքննարկվեն կենսաբազմազանության պահպանությանն առնչվող կարևոր հարցեր։ Կարևորվել են սերբական պատվիրակության մասնակցությունը, ինչպես նաև միջոցառման շրջանակում մշակույթի, կրթության և երիտասարդության ոլորտներում համագործակցության խթանումը։ Նշվել է, որ COP17-ը կարող է հանդիսանալ նաև համալսարանների և երիտասարդական կառույցների միջև կապերի ամրապնդման արդյունավետ հարթակ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ ապահովելու միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը և նպաստելու Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի