Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 19:40 14-04-2026

Եկեղեցի իր ոտքով գնաց, բանտ սայլակով տեղափոխվեց. փաստաբանը՝ Դավիթ Մինասյանի վիճակի մասին

«Մարդը իր ոտքով գնացել էր եկեղեցի, երեկ իրեն սայլակով տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ»,- ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակի և նրան «Նաիրի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին հարցերին։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ այս պահին երիտասարդը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, բժշկական հսկողության տակ։ Սակայն, ըստ փաստաբանի, նրա վիճակը վատ է.

«Առողջական վիճակի օբյեկտիվ փոփոխություն իրականում տեղի չի ունեցել»։

Լուսինե Մարտիրոսյանը հավելեց, որ գործով այժմ նախաքննության ավարտ հայտարարելու փուլն է։

Այն հարցին, թե որքանո՞վ է կալանքը համատեղելի Դավիթի առողջական վիճակի հետ, Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց.

«Համատեղ չէ, իհարկե՝ համատեղ չէ»։ Փաստաբանը հավելեց, որ մարմնական վնասվածքներն ավելի են խորացրել տղայի վիճակը։

«Նրա խափանման միջոցի բողոքարկման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 17-ին»,- հայտնեց Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստաբանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Մի ամբողջ պետական ռեսուրս կենտրոնացել է ընդամենը 18-ամյա երիտասարդի վրա։ Ու արդյոք հիմա՝ ինչ Դավիթի հետ է արվում, նույնը չէ՞, ինչ Բաքվի բանտում մեր հայրենակիցների հետ»։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Փաշինյանի թիկնապահները հրելով ճանապարհ էին բացել։ Իսկ երբ երիտասարդը նշել էր, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ էր սկսվել։

Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման էին ենթարկել երիտասարդներին։ Ձերբակալված 3 անձանցից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն էին։ Միքայելն ավելի ուշ ազատ էր արձակվել։ Իսկ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու հոդվածներով, նա կալանավորվել է։

Դատախազությունը մերժել է 18-ամյա պատանուն կալանքից ազատ արձակելու միջնորդությունը։ Դավիթ Մինասյանը երեկ «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է բանտ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ